Mediamonitor.am-ը գրում է.
Իտալացի գիտնականներն, առաջին հայացքից, պարադոքսային բացահայտում են արել`պարզվում է, որ երջանիկ ամուսնություններն ավելի խոցելի են և ավելի հաճախ են ավարտվում ապահարզանով:
Հետազոտողները նման եզրահանգման են եկել ավելի քան երկու հազար զույգերի մասնակցությամբ հետազոտությունն իրականացնելուց հետո:
Բանն այն է, որ երջանիկ ամուսնություններին բնորոշ են մեծ սերն ու ուժեղ կապվածությունը, սակայն միևնույն ժամանակ նման ընտանիքներում ամուսիններն ավելի հաճախ են վիճում, քանի որ նրանք ավելի շատ են տառապում զուգընկերոջ գործողություններից և խոսքերից: Արդյունքում, դա հանգեցնում է անըմբռնողության, որը մարդիկ այնպես հիվանդագին են ընդունում, որ նախընտրում են խզել հարաբերությունները: Ընդ որում, նրանք կարող են շարունակել սիրել միմյանց անգամ ամուսնալուծությունից հետո:
Հոգեբանների կարծիքով, այս երևույթը զարմանալի չէ: Երջանիկ ամուսնություններում ամուսինները մեծ ուշադրություն են դարձնում մանրուքներին և հուզականորեն ավելի շատ են տառապում միմյանց խոսքերի և գործերի պատճառով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ