Mediamonitor.am-ը գրում է.
2017 թվականին շուկայում հայտնվելու են նորարարական կոնտակտային լինզաներ, որոնք իսկապես կբարելավեն տեսողությունը, և ոչ թե միայն կշտկեն այն: Այդ մասին հաղորդում է Metro-ն:
Տեսողությունը բարելավող հրաշք լինզաները հայտնագործել է բժիշկ Հարտ Վեբբը: Ամեն առավոտ լինզաներ դնելու փոխարեն` գիտնականն առաջարկել է բառացիորեն խրել դրանք աչքերի մեջ աղային լուծույթով ներարկիչի միջոցով: Իմպլանտավորման անցավ պրոցեդուրան տևում է ընդամենը 8 րոպե: Եվս 10 վայրկյան լինզաներն ընդունում են աչքերի ձևը, ինչից հետո վերադառնում է հարյուր տոկոսանոց տեսողությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել