Ներիր խնդրում եմ, որ այսքան ուշացած ու թրջված գուցե խոսքեր կգրեմ, ներիր թե աչքերիդ մի քիչ թախիծ կիջեցնեմ, բայց էլ ունակ չեմ ինձ հետ տառերս տանելու:
Հպարտ ենք մենք այնքան, որ պիտի գլորենք երջանկությունը շատ օտար ինձ ու քեզ, թե գուցե ուշացել ենք այնքան, որ թերթելն այդ էջն ավելի պարզունակ կլինի:
Կամ էլ, երևի մենք մեզ խաբում ենք, գուցե ամենն է խաբկանք, հուշերս նույնպես, որ բացակայովդ զարդարել ես...
Բայց չուշանաս, խնդրում եմ, այնքան չուշանաս, որ ուժ չունենամ քեզ գրկելու...
Կոտրել, ջնջել, թողնել, փշրել, այո, սիրելիս, մենք դա կարողանում ենք...Ասես վարպետացել ենք, ասես պատերազմում ենք, ու անվերջ շարունակելու ենք...
Քամոտ եմ, երգերս մաշվել են քեզ հիշեցնելուց, տողերս սպառվել են քեզ փնտրելուց, սիրտս հոգնել է պարբերաբար կանգ առնելուց...Մաշվել եմ հոգիս, թթվածին եմ ուզում, մի կում ջուր եմ ուզում...
Մենակությունս փարատվում է ստվերդ համբուրելով, քայլերս չափվում են քո խորհրդով, երազներս տանում են քո հետքերով...
Գուցե փոխադարձ է ամենն աշխարհում, բայց մեր պարագայում, ոչինչ էլ չի փոխում...
Գուցե ոմանց երկինքն է բաժանում, խոսքերն իրար չեն բախվում, բայց մեզ, սիրելիս, կիլոմետրերն ու ժամերն են բաժանում:
Թե շրջվեմ, պատկերդ որոնեմ, երևի խճճվեմ, մոլորվեմ, այնքան արդեն հեռու ես թվում, այնքան արդեն օտար ես թվում, սիրելիս...
Եթե ուշանամ այս կանգառից, կգա՞ս իմ ետևից....Թե հավատամ, հազար այդպիսին բաց կթողնեմ, հոգիս...
Բայց շունչս չի հերիքում էլ, աչքերս չեն դադարում փնտրել, սիրտս չի դադարում հուսալ, սպասել, կարոտել...
Թե հեռանամ իմ մենությունից, կփնտրե՞ս ինձ, կզգա՞ս կարիքս, շունչս, կշշնջամ, որ առանց ինձ չսխալվես, չվախենաս, կանգ չառնես...
Մի օր կսպառեմ հույսս ու կհեռանամ իմ մենությունից, բայց չարտասվես քո ցեխոտված հուշերից, հոգիս, չարտասվես քո ուշացած ներկայից....
Առնելա Այվազյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել