Ֆրանսիական Հարավային Բրետանի համալսարանի հետազոտողները գտնում են, որ հաց թխելուց և տաք հացի բույրից մարդիկ ավելի բարի են դառնում: Նրանք այսպիսի եզրահանգման են եկել խոշոր սուպերմարկետների տարբեր բաժինների գնորդների վարքին հետևելով:

Պարզվել է, որ նրանք, ովքեր տաք հացի փեղկերի մոտ են կանգնած եղել շրջապատի հանդեպ շատ ընկերասեր են: Փորձի ընթացքում գիտնականների կողմից ընտրված դերասանները իբր պատահաբար թափել են իրենց իրերը և իբր չեն նկատել:

Սուպերմարկետի այցելուները, ովքեր շնչել էին նոր թխված, տաք հացի բույրը, ավելի մեծ պատրաստակամություն են ցուցաբերել անծանոթին օգնելու հարցում, քան մյուս բաժինների այցելուները:

Հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Social Psychology-ում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել