Ելակի օգտակար ու վնասակար հատկությունների մասինLife.panorama.am-ը գրում է.

Դիետոլոգները պնդում են. մի քանի կիլոգրամ ելակը, որը մենք ուտում ենք համապատասխան ժամանակշրջանում, կարող է ապահովել օրգանիզմը վիտամինների  այնպիսի քանակով, որը բավարար է մեզ մինչև Ամանոր: Երբեմն ելակը կարող է  լինել ոչ թե օգտակար, այլ վնասակար:

Դժվար է  գտնել այնպիսի մեկին, ով չի սիրում ելակ: Բայց ո՞րն է ելակի օգտակարությունը՝ բացի անկրկնելի համից, որը նաև տրամադրություն է  բարձրացնում: Ելակը վիտամին C-ի աղբյուրն է, համար մեկ միջոց իմունիտետի պահպանման և ծերանալու դեմ պայքարի հարցում: Ելակում շատ են ֆոլիական թթուները, որը օգտակար  է հղիներին,  մագնում, որը իջեցնում  է արյան ճնշումը: Եվ ընդհանրապես ելակը շատ օգտակար է սրտի և անոթների համար: Որոշ բժիշկներ ընդհանրապես ելակը համարում են դեղորայք սրտանոթային խնդիրներ ունեցողների համար: Սակայն բոլորն էլ գիտեն. Ցանկացած դեղորայք տարբերվում է թույնից չափաբաժնով և ելակը այդ   առումով  բացառություն չէ:
Բժիշկները պնդում են, որ ելակի վնասակարությունը կախված է ոչ միայն դրա ընդունման չափաբաժնից, այլ նաև մարդու օրգանիզմի առանձնահատկություններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել