
Պատմության ընթացքում եղել են շատ մասնագիտություններ, որոնք ժամանակի ընթացքում դարձել են հիշողություն:
knew-all.com-ը Ձեզ է ներկայացնում արդեն վաղուց գոյություն չունեցող և մեզ համար տարօրինակ չորս մասնագիտություններ: Ներքոնշյալ մասնագետների տարօրինակ լինելն պայմանավորված է նրանով, որ մեր օրերում նրանք ուղղակի անելիք չէին ունենա, նույնիսկ ծիծաղելի է նրանց պատկերացնել մեր օրերում…
Այս մասնագիտության տեր մարդիկ պարտավորվում էին ամեն օր առավոտյան ֆիքսված ժամին գործատուի տան լուսամուտը թակել՝ արթնացնելու նպատակով: Իհարկե, այս աշխատանքը բարձր էր վարձատրվում, և ոչ բոլորը հնարավորություն ունեին վճարել և ունենալ մարդ-զարթուցիչ:
Լսող
Մինչ ռադարների ստեղծումը, զինված ուժերում կային հատուկ մասնագետներ՝ լսողներ, ովքեր, տեղավորվելով խողովակների և թիթեղների հետաքրքիր համադրության մեջ, ուշի-ուշով լսում էին մոտեցող ռազմական տեխնիկայի կամ այլ վտանգների ձայները:
Սառցահատ
Սառցահատ լինելը վտանգավոր մասնագիտություն էր: Նրանք պիտի սառած լճի կամ գետի սառույցը սղոցելով կտրեին և սառույցի սալիկները տեղափոխեին: Քիչ չեն եղել դեպքեր, երբ սառույցը ջարդվել է, և սառցահատները հայտնվել են սառույցե պատնեշի տակ:
Լապտեր վառող
Ամեն երեկոյան մութն ընկնելուն պես լապտեր վառող մասնագետը պտտվում էր քաղաքով մեկ և վառում քաղաքի բոլոր լապտերները, իսկ առավոտյան, երբ արդեն լույսը բացվում էր, լապտեր վառողն անջատում էր քաղաքի բոլոր լապտերները….