Նավթի գները կրկին սկսել են իջնել, ու որպես հետևանք՝ տագնապային տրամադրություններ են տիրում ռուսական տնտեսությունում, որն առանց այն էլ հեղհեղուկ վիճակում էր տարեվերջյան անկումից հետո։
Ամենևին ցանկություն չունեմ չարախնդալու Ռուսաստանի խնդիրների վրա, առավել ևս, որ ռուսական տնտեսության ցանկացած տատանում շատ արագ իրեն զգացնել է տալիս նաև Հայաստանում, բայց սա հետևանք է նաև նրա, որ նույնիսկ այսքանից հետո Ռուսաստանում ոչ մի բեկումնային բան չի արվում՝ էներգակիրների ասեղից ելնելու համար, ու բավական է, որ նավթի ու գազի գներն իջեցվեն, և ռուսական տնտեսությունը տենդի մեջ է ընկնում։
Խնդիրն էլ ավելի է խորանում նրանով, որ հատուկ այդ էներգակիրների գներն ըստ հայեցողությամբ մանիպուլացնելու համար ԱՄՆ-ը ստեղծել է Իսլամական պետությունը, որը պարզապես տապալում է նավթի գները՝ շուկայում ապօրինի կերպով էժան նավթ իրացնելով։ Եթե սրան էլ հավելենք Սաուդյան Արաբիային ու ԱՄՆ-ի՝ նավթով հարուստ այլ դաշնակիցներին, ապա պարզ է դառնում, որ հարկ եղած դեպքում նավթի գինը կարող են իջեցնել մինչև 20-30 դոլարի, ինչը, ճիշտ է, էական վնաս կպատճառի նույն ամերիկյան նավթ արդյունահանող ընկերություններին, բայց կարող է իսկական մահացու հարված լինել Ռուսաստանի տնտեսության համար։
Դատելով սկսած նոր անկումից՝ սա հենց այնպես չի արվում, ու ըստ երևույթին Ուկրաինայում նոր սրացում է ակնկալվում, և դրա համար Ռուսաստանին վաղօրոք ընկճում են, որպեսզի այն հնարավորինս պասիվ հակազդեցություն ցույց տա նոր էսկալացիային։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=486159094882337&id=100004647524817&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել