Մի շատ հետաքրքիր բան հիշեցի 1988թ-ից։
Երբ հանրահավաքները լայն թափ ստացան, բնականաբար, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ սկսեցին արգելել իրենց աշխատակիցներին մասնակցել այդ հանրահավաքներին։ Եվ ժողովուրդը մի հետաքրքիր բան մտածեց` նման կազմակերպությունների դռների դիմաց ամեն օր խոտ էին դնում։ Հիմա ասածս ի՞նչ է։ Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրական եզրակացություն տա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ, ապա պետք է Ռոբերտ Նազարյանի և այդ հանձնաժողովի անդամների բնակարանների դռների առաջ խոտն անպակաս լինի։ Նույնը վերաբերում է ԱԺ բոլոր այն պատգամավորներին, ովքեր կողմ կքվեարկեն այդ օրինագծին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել