Սարդարապատի ճակատամարտ-Կարսի հանձնում՝ երկու հակադիր իրողություններ, որոնք ամբողջությամբ արտացոլում են հայ ժողովրդի պատմության ընթացքի տրամաբանությունը:
Հայերը կարծես թե թքած ունեն «մանր-մունր» հարցերի վրա և միայն ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի առկայության դեպքում են արթնանում ծխացող թմբիրից, Սարդարապատում ամրագրում են իրենց ապրելու իրավունքը, ապահովագրվում են և վերջում հանձնում Կարսը:
Նույնը կատարվում է նաև մեր օրերում. Արցախում հայերը կերտեցին իրենց «Սարդարապատը», իսկ հիմա կարծես օրինաչափորեն շարժվում են դեպի «Կարսի» վերստին հանձնմանը:
Այո՛, Սարդարապատի ճակատամարտը Հայոց պատմության ամենահերոսական էջերից մեկն է, բայց ես առանձապես ոգևորված չեմ դրանով. Չի՛ կարելի ոչինչ չանել և միայն վերջնական ոչնչացման սպառնալիքի դեպքում ուշքի գալ և անցնել գործի:
Բացի այդ, այդպիսի տրամաբանությամբ Սարդարապատ կարող է լինել միայն մեկ, երկու և ծայրահեղ դեպքում երեք անգամ, բայց դա չի կարող լինել շարունակական, քանի որ վերջում, որպես կանոն, Կարսը պետք է հանձնվի:
Սարդարապատի տրամաբանությունը պետք է գործի միշտ, իհարկե ոչ միայն ճակատամարտի տեսքով: Դա ենթադրում է շատ ավելի լայն սպեկտոր՝ տնտեսության կառուցումից մինչև ամենավերջին թոշակառու:
Միայն այդ դեպքում չի լինի ֆիզիկական ոչնչացման վտանգ, և դրանից ելնելով՝ չի լինի նաև կյանքի վերջին հույսի ճակատամարտի անհրաժեշտություն, իսկ դրան էլ չի հաջորդի Կարսի հանձնումը: