Newsline.am-ը գրում է.
Դեվիդ Ցվիրների ցուցասրահում ներկայացված նկարչուհին բոլոր այցելուներին առաջարկում է մասնակցել The Obliteration Room արթ-օբյեկտի ստեղծման գործընթացում: Սպիտակ սենյակը հնարավոր է հիմա տեսնել միայն լուսանկարներում. բացման առաջին օրվանից այցելուներն ինտերյերը զարդարել են գունավոր ստիկերներով՝ ժամանակակից արվեստում սեփական ներդրումն անելով:
Պատկերը բավական հետաքրքիր է, քանզի սենյակի ամբողջ տարածությունը հատակից մինչև առաստաղ զարդարած է պտերով՝ անգամ սպասքը: Առաջին հայացքից, տպավոություն է ստեղծվում, որ սենյակում հազարավոր կոնֆետիներով հրավառություն է տեղի ունեցել: The Obliteration Room աշխատանքը Յաեի Կուսաման ստեղծել է դեռևս 2002 թվականին, և նկարչի ու հանդիսատեսի փոխհարաբերության մի յուրօրինակ փորձ է:
Նյութի աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/8255.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել