Հայտնագործություններ, որոնք երազի արդյունք են.

1. Էլիաս Հոուվ: Կարի մեքենայի ստեղծողի վրա երազում հարձակվել ու գերի է վերցրել վայրի մարդկանց ամբոխը: Էլիասն ուշադրություն էր դարձրել, որ այդ մարդկանց նիզակները եզրերին ասեղի անցք ունեն: Նա օգտագործեց այս գաղափարը` լուծելով այդ պահին իրեն տանջող խնդիրը. ինչպես դասավորել ասեղի անցքը, որպեսզի թելը կարողանա կառչել գործվածքների հակառակ կողմից:

2. Օլեգ Անտոնով: Խորհրդային ավիակոնստրուկտորին մտահոգում էր «Անտեյ» օդանավի պոչաթևերի կառուցվածքի խնդիրը: Անհրաժեշտ կառուցվածքն Անտոնովը տեսնում է երազում և անմիջապես ուրվագծում այն:

3. Ֆրեդերիկ Բանթինգ: Կանադացի բժիշկը մի անգամ արթնացել էր փորձարկում կատարելու մտքով, որը մեզ տվեց անփոխարինելի ինսուլինը:

4. Նիլս Բոր: Բորն իր երազներից մեկում տեսել էր ատոմի կառուցվածքը: Դրա էլեկտրոնները և կորիզը նա տեսել էր արեգակնային համակարգի պտտվող մոլորակների տեսքով:

5. Օտտո Լևի: Նոբելյան մրցանակի դափնեկիրը կարողացել է երազում տեսնել ոչ այլ ինչ, քան սրտային ազդակների նյարդային փոխանցումը:

6. Ալբերտ Էյնշտեյն: Մի անգամ նա երազում տեսնում է կովերի նախիր` կանգնած էլեկտրական ցանկապատի մոտ: Ագարակատերը միացրել էր հոսանքը, և կովերը նույն պահին միաժամանակ ցատկել էին ցանկապատից: Սակայն հողագործը, ով կանգնած էր դաշտի մյուս ծայրում, պատկերն այլ կերպ էր տեսել. կովերը ցատկել էին մեկը մյուսի հետևից, ինչպես «ալիք»: Արթնանալով՝ Էյնշտեյնը սկսել էր մտածել իր երազի մասին և եկել այն եզրակացության, որ նույն իրադարձությունը կարող է տարբեր երևալ` կախված տեսադաշտից, ժամանակի և տարածության դեֆորմացիայի պատճառով: Այսպես է ստեղծվել հարաբերականության տեսությունը:

7. Դմիտրի Մենդելև: Դմիտրի Մենդելեևը շատ երկար է աշխատել քիմիական տարրերի պարբերական աղյուսակի վրա: Նա հստակորեն տեսնում էր աղյուսակի կառուցվածքը, սակայն գաղափար չուներ, թե ինչպես այնտեղ տեղավորեր այդքան շատ տարրեր: Երազում տեսնելով բոլոր տարրերը՝ ճշգրտորեն տեղադրված, նա արթնանում է և արագ գրում տեսածը մի կտոր թղթի վրա:

8. Ֆրիդրիխ Բուրդախ: Ֆրիդրիխ Բուրդախն առավել խրթին երազ է տեսել: Գերմանացի այս ականավոր ֆիզիոլոգի տեսած երազները բացառապես արյունոտ են բառի բուն իմաստով, քանի որ նա երազում տեսել էր արյան շրջանառության գաղափարը:

9. Ֆրիդրիխ Կեկուլե: Գերմանացի քիմիկոսի երազում օձը կծել էր իր պոչը: Եթե դուք քիմիայի հետ ոչ մի կապ չունեք, ապա դժվար է պատկերացնել, որ այդ երազը նրան կարող էր բենզինի մոլեկուլի կառուցվածքի պատկերը ներշնչել:

10. Մեսրոպ Մաշտոց: Մաշտոցը ստեղծել է հայոց գրերը, որն, ըստ նրա խոսքերի, հրեշտակն է իրեն ցույց տվել երազում: Ի դեպ, հայոց այբուբենն աշխարհի ամենաբարդ այբուբեններից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել