Esem.am-ը գրում է.

Պարզվում է` դերասանուհի Տաթևիկ Ադումյանն ու երգչուհի Նանան մտերիմ ընկերուհիներ են: Սրա առթիվ ESem.am-ը խոսել է նրանց հետ, պարզել, թե ինչպես են ծանոթացել ու մտերմացել:

Տաթևիկի խոսքով` ծանոթացել են իրենց ընդհանուր ընկերներից մեկի ծննդյան տարեդարձին ու միանգամից մտերմացել են: «Որպես ընկեր՝ Նանան հավատարիմ է, նա 24 ժամվա ընկեր է. որ ժամին զանգեմ` պատրաստ է իմ կողքին լինել»,- ասաց Տաթևիկը:

Ընկերուհու մասին խոսելիս երգչուհի Նանան էլ նկատեց. «Տաթևիկը հիանալի անձնավորություն է՝ ուրախ, պոզիտիվ, լի դրական էներգիայով, բարի, կենսախինդ և, ամենակարևորը, անկեղծ մարդ է: Նրան աշխարհի չափ սիրում եմ` իմ թանկ ու հավատարիմ ընկերուհին է»:

Նանան և Տաթևիկը հաճախ են հանդիպում՝ գրեթե ամեն օր, եթե, իհարկե, երգչուհին Հայաստանում է լինում: Նրանց փոխանցմամբ` իրենց հանդիպումները միշտ դրական հույզերով և բարձր տրամադրությամբ են անցնում:

ESem.am-ի հարցին, թե մտերիմ ընկերուհիներն ինչն են հատկապես կարևորում ընկերության մեջ, Տաթևիկն ասաց. «Հավատարմությունը, պարզությունն ու անմիջականությունը»:

«Չեմ սիրում, երբ խաբում են: Սիրում եմ շրջապատված լինել անկեղծ մարդկանցով, քանի որ ինքս էլ այդպիսին եմ»,- շեշտեց Նանան: Մեկ տարվա հայտնի ընկերներն ավելացրին նաև, որ իրենք այլ հայտնի ընկերներ էլ ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել