Mediamonitor.am-ը գրում է.
Մեր ժամանակներում հանդիպման ժամանակ ձեռք սեղմելը դարձել է սովորական մի բան: Բայց քչերին է հայտնի, որ հին ժամանակներում այս ժեստը անվտանգություն էր երաշխավորում: Հետաքրքիր փաստ. հին ժամանակներում, երբ մարդիկ իրար էին հանդիպում , ցույց էին տալիս դատարկ ափերը: Դա վկայում էր այն մասին, որ տվյալ մարդը զինված չէ և ոչ մի վտանգ չի ներկայացնում կյանքի համար: Հռոմեական կայսրության ժամանակ դատարկ ափերը ցույց տալը բավական չէր: Այդ ժամանակներում սառը զենքը հեշտ էր պահելը թևքերի մեջ: Այդ իսկ պատճառով, հռոմեացիները և տարածաշրջանի մյուս մարդիկ հանդիպման ժամանակ որպես ողջույնի նշան, իրար ձեռք էին սեղմում: Ձեռքերը այդ ժամանակ պահում էին գոտկատեղին հավասար մակարդակի վրա: Այդ ձևով շատ հեշտ էր հայտնաբերելը թևքի մեջ պահած ցանկացած դաշույն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ