20 տարուց ավելի ա՝ աղերսվում եմ Հայաստանի քաղաքական համակարգին, գրեթե բոլոր շրջադարձային ներքաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակիցներից եմ եղել (մանրամասն թվարկելու հավես չկա, թե չէ Ֆորեստ Գամփ կդառնա), էդ տարիների մեծ մասը նույն քաղաքական համակարգն ու իրադարձությունները դիտարկել եմ միաժամանակ ինչպես ներսից, էնպես էլ դրսից՝ լրագրողի կարգավիճակով: Գուցե համարեք, որ ինտելեկտս չի ներում նման եզրահանգման գալու համար, բայց որքան ներում ա՝ կազմել եմ. Հայաստանում առաջիկա առնվազն 25-30 տարիների ընթացքում իշխանափոխություն ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: Ինչպես որ, ըստ էության, չի եղել 97-ին: Փոխվելու են մարդիկ, գուցե նույնիսկ 99 տոկոսով, բայց իշխանության համակարգային որակը մնալու է ՆՈՒՅՆԸ: Սա էն պայմանն ա, որն, իմ կարծիքով, առաջինը պետք ա հաշվի առնի ցանկացած նորաստեղծ քաղաքական ուժ ծրագիր կազմելիս: Հակառակ դեպքում ցանկացած քաղաքական շարժում կամ նպատակադրված խաբեություն է կամ առնվազն ակամա ինքնախաբեություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10153417974799026?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել