Նորից այդ չարաբաստիկ ՀԷՑ-ի մասին
ՀԷՑ-ի ախորժակի հերթական բավարարման դիմումը ՀԾԿՀ-ին լավ կանխամտածված քայլ է, քայլ, որն ունի իր նախատրամադրվածությունը, քայլ, որն ունեցել է նախկինում նախադեպը հերթական գնի բարձրացման հայտերում՝ իրենց անհագուրդ ախորժակի բավարարման հետ կապված:
ՀԵՑ-ի այս անգամվա հերթական դիմումը ՀԾԿՀ-ին լավ կանխամտածված է՝ հաշվի առնելով ՀՀ համապատասխան հանձնաժողովի կողմից իր և այլ մենաշնորհ ունեցող կազմակերպություններից «հղած» համապատասխան ոլորտներում հիմնականում սակագների բարձրացման հետ կապված հայտերի բավարարման կամ մասնակի բավարարման գործոնը: Ուղղակի այս անգամ նախկինում հիմնականում սակագնի բարձրացման հետ կապված հարցերում դրական լուծում ստացած ՀԷՑ-ում գների բարձրացման հիմնավորումներում անցել են ֆանտաստիկայի ժանրին: Բնականաբար քաջ իմանալով «ախորժակն ուտելիս է բացվում» թևավոր խոսքի ողջ իմաստը՝ փորձ է արվել հնարավորինս ուռչացնել թվերը, ներկայացնել ծախսեր, որոնք ունեն միայն մի նպատակ, հասնել «բաղձալի» նշաձողին, որի բավարարման մեջ ՀՀ կառավարությունից ավելի քան համոզված են: ԵՎ եթե ներկայացված թիվը, որը ենթադրում է մոտ 40 տոկոսի գնաճ, ոլորտում չբավարարվի, ապա ըստ կուլիսային համաձայնությունների պետք է որ բավարարվի սակագնի այսպես ասած «ողջամիտ» մասը: Բայց այս անգամ կարծես ավելի լավ է ուրվագծվում այն պարզ շրջանակը, որում հայտնվել է շարքային ՀՀ քաղաքացին, և եթե այս անգամ էլ նախորդների նման «մի գրչի հարվածով» դրական պատասխան տրվի նույն ՀԷՑ-ին, ապա դրան կհաջորդի հերթական «հիմնավորումները», բայց արդեն ավելի շքեղ ու ավելի ֆանտաստիկ գներով վարձակալած ավտոմեքենաների շահագործումով, արդեն օդից բերված ցեմենտների տեղ նույն հաջողությամբ թանկարժեք քարերի և մետաղների օգտագործումով և այլն: Իսկ ինչու չէ՞ որ։:
Չէ՞ որ ախորժակն իրոք ուտելիս է բացվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/826434750781055?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել