Ամեն մարդ իր պրոֆիլում թագավոր է...
Լայքերն աշնանն են հաշվում...
Աջով լայք տուր, որ ձախով վերցնես...
Մի լայքով գարուն չի գա...
Ամեն լայքող բարեկամ չէ...
Ստատուսդ փակ պահի, լրատվականներին մի ասա գող...
Ֆեյս կանգնի, գերան կկոտրի...
Մի tag-իր, որ չtag-վես...
Գնա մեռի, արի լայքեմ...
Դուրսը կատու ա, ֆեյսը՝ առյուծ...
Իսկական պրոֆիլով լայքում է, ֆեյքով քլնգում...
Հասկացողին մին փոստ արա, չհասկացողին՝ հազար ու մին...
Իմ ստատուսը քո նյուզֆիդին վնաս չի...
Ամեն անգամ ստատուսը հետը լայք չի բերի...
Ասա՝ ով է ֆրենդդ, ասեմ՝ ով ես դու...
Տաշած ստատուսն անլայք չի մնա...
Արգելված ստատուսը համով կլինի...
Գիտուն ֆեյսբուքահայը երկու ոտով ա ֆեյսբուք ընկնում...
Ստատուսը կիրակիին մնաց, իմացիր՝ կորավ, գնաց...
Ստատուսն իմն ա, ես գիտեմ զորությունը...
Ստատուսագիրն ընկավ, քլնգողը շատացավ...
Աշխարհի շինողն ու քանդողը ստատուսն է...
Ստատուս կա՝ դանակ է, ստատուս կա՝ դմակ է..
Առանց պատճառի լայքելը հիմարության նշան է...
Լավ ստատուսը որ լինի, լայքերը Բաղդադից էլ կբերեն...
Ստատուսագիրը չի ճռռում, կարդացողն է ճռռում...
Ֆեյսից դուրս թռած ստատուսն արձակած գնդակ է, ետ չի դառնա...