Marine Petrossianանցյալը միշտ սխալ ա,

որովհետեւ անցյալը մահն ա, մահացածն ա,

անցյալը ոսկորների կույտն ա մեր սխալների,

իսկ ինչը չի մահացել, ինչը կենդանի ա,

ստեղ ա, քո կողքին ա, ներկայի մեջ ա,

բռնում ա ձեռքդ, ասում ա` բարեւ,

ասում ա` Մարինե, կռիվ մի տուր կմախքների հետ,

դու իրանց հետ խոսում ես, իրանք կարծում են, թե կենդանի են,

բռնում ա ձեռքս, ասում ա` գնանք,

ու մենք անցնում ենք գետի մյուս ափը,

գետի մյուս ափին ուրիշ քաղաք ա,

ու իմ սիրտն սկսում ա գժի պես խփել,

էս ի՞նչ ա, հարցնում եմ,

Երեւանն ա, ասում ա,

առանց կմախքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել