Iravaban.net-ը գրում է.
Այսօր արտակարգ դեպք էր տեղի ունեցել Պուշկին-Աբովյան փողոցի հատվածում: Երեք երիտասարդներ ծանր վիճակում իրարից մի քանի մետր հեռավորության վրա պառկած էին գետնին: Նրանցից մեկը զառանցում էր, մյուսի բերանից փրփուր էր հոսում, իսկ երորդը՝ անգիտակից պառկած էր: Ժամանել էին շտապօգնության երեք ջոկատներ, նրանք հապճեպ կերպով հեռացրին երիտասարդներին.
«Շուտ նարկոցենտր տարեք»,- հրահանգեց նրանցից մեկը մյուսներին: Շտպօգնության աշխատակիցները տեղեկատվություն չտրամադրեցին՝ լարված աշխատանքի պատճառով: Երիտասարդների դեմքերը լուսանկարներում փակված են, նրանց տեղափոխել են հիվանդանոցներ:
Նյութի աղբյուր՝ http://iravaban.net/88287.html#ad-image-3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել