color-Eye-StereotypesFact.am-ը գրում է.

Իզուր չէ, որ աչքերն անվանում են հոգու հայելի: Այն կարող է հետաքրքիր բացահայտումներ  անել մարդկային բնավորության մասին:

Կապույտ աչքերով մարդիկ ռոմանտիկ են, երազկոտ, խոցելի և զգայուն: Սիրում են երազել,նրանց մոտ լավ զարգացած է երևակայությունը: Նրանք նպատակասլաց են, պահանջկոտ թե իրենց, թե շրջապատի մարդկանց նկատմամբ, սիրում են բազմազանություն: Հակված են դեպրեսիաների, քմահաճ են: Կապույտը սառը գույն է, ուստի այս գույնի աչքեր ունեցողները շատ դաժան են ու ագրեսիվ, սակայն ցավի նկատմամբ ավելի զգայուն են, քան մյուսները: Այս մարդիկ հաճախ լինում են նաև մեծահոգի և ազնիվ: Նրանք տաղանդավոր են, ունեն շատ վառ երևակայություն:

Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են, հասնում են այն ամենին, ինչի ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական  կամքի ուժ: Հավակնոտ և փառասեր են, միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ, մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի, որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով, և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել երկրպագության առարկային հասնելու ճանապարհին: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ստեղծված խնդրի լուծմանը, ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը, զբաղվել սպորտով` ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները, որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ:

 Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց, որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ, սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում, ինչը թերևս  հանդիսանում է նրանց միակ բացասական կողմը: Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը: Նրանք շատ կոմունիկատիվ և մարդամոտ են, նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ, կարող են լեզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:

Կանաչ աչքերով մարդիկ հաստատակամ են, հետևողական, սկզբունքային ու նպատակասլաց: Սրանք շատ մեղմ են և ոչ կոնֆլիկտային, հավատարիմ են, բայց նաև պահանջկոտ: Սովորաբար նրանք գիտեն, թե ինչ են ուզում և իրենց աշխատասիրության շնորհիվ հետևողականորեն հասնում են իրենց նպատակներին: Արտաքուստ կանաչ աչքերով մարդիկ երևում են հպարտ ու անմատչելի, սակայն դա միայն խաբկանք է: Նրանք կարողանում են շատ լավ ճանաչել մարդկանց, իրատես են և արդարացի:

Մոխրագույն աչքեր ունեցող մարդիկ հավասարակշռված են, խելացի, գործնական, հետաքրքրասեր ու աշխատասեր: Ունեն փայլուն միտք, բայց վատ զարգացած ինտուիցիա: Սրանք ազնիվ են, ինքնուրույն և ինքնաբավ: Մարդկանց հետ շփումներում զուսպ են, նույնիսկ մի քիչ չոր:

 Շագանակականաչավուն աչքեր ունեցողները հանգիստ են, ճարպիկ և շատ իմաստուն: Գնահատում են հանգստությունը և մտքի խաղաղությունը, կարողանում են լսել դիմացինին: Աշխատասեր են և հաճախ հասնում են իրենց նպատակներին: Սիրում են ընկերներին և գործընկերներին և երբեք չեն դավաճանում նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել