Վերջին շրջանում անընդհատ լրահոսում կարելի է հանդիպել գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ նյութեր:

Իրավիճակը հատկապես հրատապ է այն պատճառով, որ միջադեպերի հետևանքով մարդկային զոհեր ու վիրավորներ են գրանցվում:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ այսօր կայացած կառավարության նիստում վարչապետը, մտահոգություն հայտնելով վերոնշյալի կապակցությամբ, հանձնարարել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը մանրամասն ուսումնասիրել միջադեպերի պատճառները, որպեսզի հնարավոր լինի արագ կարգավորումներ տալ:

Համապատասխան լուծումների պայմաններում հնարավոր կլինի էապես նվազեցնել գրանցվող միջադեպերի թիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել