Ի՞նչ են փնտրում աղանդները Սրբազան երկրում, Աստվածների երկրում և Աստծո ընտրած ժողովրդի Երկրում։ Մինչև ե՞րբ պիտի խաղան մեր ժողովրդի հետ, և մենք էլ կույրերի նման գնանք նրանց ետևից՝ առանց հասկանալու, թե դեպի ուր և ինչի համար։ Ամեն անգամ բացահայտվում է աղանդների՝ կրոնի հետ որևէ առնչություն չունենալու փաստը, ամեն անգամ ջրի երես է դուրս գալիս նրանց քայքայիչ գործունեությունը, սակայն այդ բոլորով հանդերձ՝ մեր մեջ գտնվում են անձինք, որոնք կուրորեն գնում են նրանց ետևից՝ առանց հասկանալու, թե ուր և ինչու։ Աբսուրդ է, երբ «կյանքի խոսք» կոչված աղանդի հիմնադիրը՝ ԷՔՄԱՆԸ, հրաժարվում է իր իսկ հիմնած կրոնական գաղափարախոսությունից, իսկ նրա հրաժարումից մեկ տարի անց դեռ Հայաստանում կան մարդիկ, որոնք հետևում են նրա հիմնած գաղափարախոսությանը։ Էքմանն ինքն իրեն չի հավատում, որոշ հայեր հավատում են նրան, ով ինքնամերժում է հայտարարել։ Ո՞ւր է քո տրամաբանությունը, ո՛վ անձ անորոշ։ Թումանյանը հրաշալի մի դարձվածք ունի, ասում է՝ հայերս ոչ թե գաղափարախոսությունն ենք մտցնում մեր գլխի մեջ, այլ մենք ենք մտնում գաղափարախոսության մեջ։ Այսօր նույնն է պարագան։ Գաղափարաստեղծը հայտարարում է, որ իր հիմնած գաղափարը հիմարություն է, սխալ, թյուրիմացություն, իսկ հայ կյանքի խոսքցիներն Էքմանին ասում են՝ ոչ, դու ապուշ ես, հիվանդ, զառամյալ, քանի որ չես հասկանում քո իսկ ստեղծած գաղափարախոսության մեծությունը։ Ահա թե ուր է հասել հայ մարդը՝ իբրև թե եվրոպական արժեհամակարգի անքակտելիությունը հանդիսացողը։
Այս նյութին կրկին անդրադարձել է աղանդների էության մասնագետ Ալեքսան Ամարյանը։ Լսեք նրա հարցազրույցը, և ամենայն ինչ պարզ կդառնա, որ աղանդները ոչ թե կրոնական, այլ քաղաքական կազմակերպություններ են, որոնց նպատակը ոչ թե մեր հոգիների փրկությունն է, այլ մարմնի և երկրի կործանումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել