Բաղադրությունը`

500 գրամ այլուր
250 գրամ սառը սերուցքային կարագ
150 մլ թթվասեր
Շաքարի փոշի՝ խառնած վանիլինի հետ՝ վրան շաղ տալու համար
Միջուկի համար 
Ցանկացած մուրաբա կամ ջեմ (մենք օգտագործել ենք բալ)

Պատրաստման եղանակը`

Ալյուրը մաղել, ավելացնել կտորներով կտրտած կարագը: Լավ խառնել և ավելացնել թթվասերը: Հունցել միատարր խմոր, պետք է ստավի փափուկ զանգված: Եթե ձեզ մոտ ստացվել է պինդ և ձիգ խմոր, ապա կարող եք ավելացնել թթվասեր: 
Ստացված խմորը փաթաթել սննդային տոպրակով և տեղափոխել սառնարան մի քանի ժամ, իսկ ավելի լավ է՝ ամբողջ գիշեր: 
Հանել խմորը սառնարանից (եթե սառնարանից հանելուց հետո Ձեր խմորը շատ պինդ լինի, ապա հանելուց հետո այն 30 րոպե թողեք սենյակային ջերմաստիճանում):
Խմորը բաժանել 3 մասի: Սեղանի վրա լցնել այլուր և խմորը գրտնակել ուղղանկյունաձև հաստությունը մոտավորապես 3 մմ:
Կտրել քառակուսիներով 7х7 չափով, մեջտեղում դնել ջեմ, փաթաթել։ Թխել 200 աստիճան ջեռոցում 15-20 րոպե մինչև ոսկեգունելը: Պատրաստի թխվածքին երկու կողմից շաղ տալ շաքարի փոշի՝ վանիլինի հետ խառնած:

Բարի ախորժակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել