Fact.am–ը գրում է.
The Coca-Cola Company կդադարեցնի Coca-Cola Light վաճառքը Ռուսաստանում եւ փոխարենը ներքին շուկա կմտցնի այլ ցածր կալորիականությամբ ըմպելիք–Coca-Cola Zero միջազգային բրենդը: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»:
Ինչպես թերթին է հաղորդել ընկերության մամուլի քարտուղար Վլադիմիր Կրչավցովը, Coca-Cola Light Ռուսաստանում այլեւս չի արտադրվում: «Դիկսի» խանութների ցանցը ավելացրել է, որ մնացած Coca-Cola Light այժմ վաճառվում է, իսկ նոր արտադրանքը արդեն մի քանի օր է խանութներում առկա է:
Ինչպես հաղորդում են, The Coca-Cola Company-ին նոր արտադրանքով հույս ունի բարձրացնել ռուսական շուկայում Coca-Cola-ի ամբողջ ապրանքանիշի վաճառքի ծավալները:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/68062
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել