Esem.am-ը գրում է.
Դերասանուհի Հասմիկ Վերդյանը երեկ բոլորեց ծննդյան 28 տարին: Ծննդյան տոները միշտ տանը կազմակերպած դերասանուհին այս տարի որոշել էր բացառություն անել և այն նշել երևանյան փաբերից մեկում՝ մտերիմ ընկեր-ընկերուհիների, քույր ու եղբայրների ընկերակցությամբ:
«Շատ ուրախ եմ, որ այսպիսի ծնունդ ունեցա. ամեն բան հիանալի ու շատ լավ անցավ»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհին:
Ըստ նրա` փաբում անակնկալի է եկել, երբ տեսել է տորթի վրայի գրությունը: «Մինչ այդ ընկերներս կատակում էին ու ասացին, որ տորթի վրա գրելու են՝ «Շնորհավոր Նախշուն»: Երբ տորթը բերեցին, ես հասկացա, որ դա կատակ չէր :)»,- պատմեց «Տնփեսա» սիթքոմում նկարահանվող դերասանուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://esem.am/news/article/view/5/11946/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել