Հնդկական կանեփից ստացվող թմրանյութի` մարիխուանայի անունը գիտական բացատրություն չունի: Համաձայն լեգենդի` մարիխուանան առաջին անգամ պատրաստվել է Լատինական Ամերիկայի երկրներից մեկում:

Ըստ այդ լեգենդի` այդտեղ բնակվում էր մի սիրահար զույգ, աղջկա անունը Մարիա էր, իսկ տղայինը` Խուան: Մարիան մահանում է, իսկ Խունն ընկնում է ծանր հոգեկան ապրումների մեջ, սակայն մի օր Խուանին տեսիլք է հայտնվում ու ասում. «Առավոտյան իջիր բացատ և հավաքիր կանեփի սերմնափոշի ու ծխիր, և դու կտեսնեն Մարիային»:

Տղան այդպես էլ անում է, ինչի հետևանքով վերջինիս առողջությունը խաթարվում է, և նա շուտով մահանում է:

ՀՀ օրենսդրության համաձայն` ապօրինաբար ձիթախաշխաշ, ինչպես նաև կանեփ ցանելը կամ աճեցնելը, բացի մշակումն արգելված հնդկական, հարավային մանջուրական, հարավային չուական, հարավային արխոնյան և հարավային կրասնոդարյան կանեփից, տուգանվում է 500-1000 ՀՀ դրամով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել