Fact.am-ը գրում է.
Ներկայացնում ենք էնցեֆալոպաթիա, մտավոր թույլ զարգացում,վատ տեսողություն (ի ծնե տեսողական ներվի մասնակի ատրոֆիա) ախտորոշումով 12-ամյա հիվանդի բուժման դեպքը Սկենառ-թերապիայի միջոցով:
Բուժման մեկնարկի ժամանակ երեխայի տեսողություն. աջ աչք` 0,02 (1 մետրից հաշվում է մատները), ձախ աչք` 0,01 (50 սմ), ակնոցով կորեկցիայի չի ենթարկվում, գույները չի տարբերում:
Երեք օր համալիր բուժումից հետո երկու աչքերի տեսողությունը լավացել է` 0,04 (2 մետրից հաշվում է մատները), որոշակի գունազգացողություն է առաջացել:Բուժումը շարունակվում է: Տեսողական ներվի այսպիսի ախտահարման ժամանակ նման արդյունք անհնարին է թվում, սակայն փաստ է:
Հիվանդի մոտ երկշաբաթյա համալիր բուժումից հետո ընդհանուր վիճակը բարելավել է- ժամանակի և տարածության մեջ կողմնորոշումը լավացել է, շարժումները դարձել են ազատ. տեսողությունը լավացել է, կարդում է առանց խոշորացույցի, գույները տարբերում է, աջ աչք`0,1 (հինգ մետրից հաշվում է մատները), ձախ աչքը` 0,07: