Կաթ մթերողները կաթի գինն իջեցրել են 80-100 դրամի ու գյուղացու աշխատանքը դարձրել ոչ եկամտաբեր:
Մալականները շաբաթը 2 անգամ միկրոավտոբուսով կաթ, կաթնաշոռ ու կարագ են բերում: Մաքուր ամանեղենը պլպլում է, իրենց հագուստները՝ մաքուր, ամանները լցնում են բերնեբերան: Բարեհամբույր են:
Կաթը վաճառում են 350 դ/լ: 
Եթե հաջողացնում եմ, անպայման գնում եմ 5 լ: Խանութի փոշու կաթից ու կրախմալի մածունից հրաժարվել ենք: Կաթը յուղալի ու համեղ է:
500 լ կաթը 1 ժամում վաճառում ու վերադառնում են: 
Անուն ու վստահություն ունեն, լավ գործ են անում թե՛ իրենց, թե՛ մեզ համար:
Ահա գործ: Թող 10-20 գյուղացի համախմբվեն ու այսպես վաճառեն իրենց արտադրանքն օլիգարխներին ջրի գնով հանձնելու փոխարեն:
Երևանում պահանջարկը մեծ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել