3DNews ՏՏ Լրատվական - Anonymous-ի հաքերները շարքից հանել են Վատիկանի պաշտոնական կայքը, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Ավելի վաղ, չորեքշաբթի օրը, հաղորդվում էր, որ «անոնիմները» կոտրել են հակավիրուսային Panda Security ընկերության կայքը, որի աշխատակիցները, ըստ իրենց, աջակցել են հաքերական խմբավորման մի քանի տասնյակ անդամների ձերբակալությանը: 

Սակայն, Կաթոլիկ եկեղեցու Սուրբ Աթոռի կայքը կիբեռհարձակման ենթարկելու պատճառը ոչ թե ձերբակալված համախոհների համար վրեժ լուծելն է, այլ հաքերների հակակղերական տրամադրությունները: «Անոնիմները այսօր որոշել են ձեր կայքը (Հռոմեական կաթոլիկ եկեղեցու) արգելափակել ` ի պատասխան ձեր հնացած և վերացական գաղափարների, որոնք ձեր` շահույթի ստացմանը կողմնորոշված կազմակերպությունը տարածում է ամբողջ աշխարհում», - գործակալությունը մեջբերում է Anonymous հաքերային խմբավորման իտալական ստորաբաժանման կայքում հրապարակված հայտարարությունը: 

Հրապարակված հայտարարության մեջ ընդգծվում է, որ Վատիկանի կայքի վրա իրականացված կիբեռհարձակումը ուղղված չէ ինքնին քրիստոնեության և քրիստոնյաների դեմ, այլ ուրիշ նպատակներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել