Mediamonitor.am-ը գրում է.
Անանուխի համով մաստակը կարող է դառնալ ավելորդ քաշի պատճառ: Գիտնականները հայտնաբերել են, որ մաստակների սիրահարներն ավելի շատ են ուտում բարձր կալորիականություն ունեցող սննդամթերքներ` խուսափելով մրգերի և բանջարեղենի օգտագործումից: Մաստակում առկա մենթոլը ներգործում է համային ռեցեպտորների վրա` դարձնելով նրանց համը տհաճ:
Նյու Յորքի Բուֆֆալո համալսարանի գիտնականները փորձարկում են կատարել, որին մասնակցել է 44 կամավոր: Մասնակիցները մաստակ են ծամել խաղային թեստերի ժամանակ, որից հետո նրանց առաջարկել են ընտրել որևէ սննդամթերք:
Խաղի սկզբում բոլոր մասնակիցները ծամել են մրգային կամ անանուխի համով մաստակներ: Այսպես, անանուխի համով մաստակ ծամող մասնակիցներն ավելի հազվադեպ էին ընտրում միրգ կամ բանջարեղեն` նախապատվությունը տալով վնասակար սննդին` քաղցրավենիք, չիպսեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ