Հունաստանի Elstat վիճակագրական ծառայությունը ուրբաթ օրը հրապարակել է հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ բնակչության 21,4% աղքատության շեմին է: Ընդհանուր մարդկանց թիվը, որոնց աղքատություն է սպառնում, կազմում է 2,3 միլիոն:
Հետազոտության ընթացքում աղքատությունը դիտարկվել է որպես մեկ մարդուն բաժին ընկնող տարեկան 6,6 հազար եվրոյից քիչ եկամուտը կամ 13,8 հազար եվրոյից պակաս եկամուտը այն ընտանիքների համար, որոնք բաղկացած են 4 հոգուց: Աղքատությունը դեմոգրաֆիական խմբերից ամենաշատը վտանգ է սպառնում մինչև 17 տարեկան երեխաներին և 65-ից մեծ տարեց մարդկանց: Ամեն 4-րդ երեխա կամ թոշակառու գտնվում է աղքատության եզրին:
Հետազոտությունը վերաբերում է 2011 թվականին և հիմնականում վերլուծում է 2010 թվականի տվյալները, այսպիսով` հաշվի չառնելով համարյա 2 տարվա տնտեսական անկումը և աղքատության մակարդակի կտրուկ աճը:
Հունաստանը առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում է ընդունել ծախսերի կրճատման հերթական փաթեթը ԵՄ-ից և ՄԱՖ-ից ստացած կրեդիտների փոխարեն: Արհմիությունները խոստանում են 48 ժամյա գործադուլ և զանգվածային բողոքի ակցիաներ:



