Կապ չունի՝ ինչի մասին ես խոսում, ինչ ես խոսում կամ ինչպես ես խոսում, միևնույն է, միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր առանց երկար-բարակ մտածելու ցեխ կշպրտեն երեսիդ։ Վերջին օրերին բուռն քննարկման առիթ է դարձել Արմենիա հեռուստաընկերության «Սուր Անկյուն» հաղորդաշարի հաղորդավար Վահե Ղազարյանի եթերային պահվածքը։ Օգտատերերը գրում են, որ իրենց դուր չի գալիս, թե ինչպես է հաղորդավարն իրենց վրա մատ թափ տալիս, այնպես, ասես այս կամ այն հանցանքն իրենք են կատարել։ Վահե Ղազարյանի կարծիքն այս հարցի շուրջ մեկ անգամ չէ, որ լսել ենք։ Սա բեմադրված հեռուստածրագիր չէ, որ եթե այս անգամ ձեռքերը շարժում է, ապա հաջորդ անգամ, բողոքների դեպքում, այլևս չի շարժի։ Ոչ, մարդն իրեն պահում է այնպես, ինչպես ինքն իրականում կա՝ խնդիրով մտահոգ։
Վաղուց պետք է հասկացած լինեինք, որ ձեռքերի շարժումները Վահեի՝ որպես կոլորիտային կերպարի մասն են, ու հեռուստադիտողը սիրում ու ընդունում է նրան, ինչպիսին որ նա կա։ Շատերը հենց Վահեի դեպքով են ամբողջացնում հեռուստամեկնաբան երևույթը, ու նրան չի կարելի այսպես քարկոծել։
Որքան էլ որ զազրախոսեք, միևնույն է՝ Վահեն մնում է Հայաստանում ամենադիտվող նախագծի հեղինակը և վարողը, ով ամեն շաբաթ ինֆորմացիա է մատակարարում հսկայական քանակությամբ մարդկանց։ Չի կարելի թույլատրել, որ երկու ավելորդ շարժումը դառնա հանրային քննարկման առարկա, հատկապես, երբ հաղորդման միջոցով լուծվում են բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1582641078668497&set=np.1432637285876042.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել