451՝ ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը։
1805՝ Ղարաբաղի կուսակալ Իբրահիմ Խալիլ-խանը հավատարմության երդում է տալիս Ռուսական կայսրությանը։
1805` Նապոլեոն Բոնապարտը հռչակվում է Իտալիայի թագավոր և թագադրվում է Միլանի տաճարում։
1822՝ Նորվեգիայում Գրուեի եկեղեցու հրդեհի զոհ է դառնում 116 մարդ։
1896՝ Նիկոլայ II-ը դառնում է Ռուսաստանի ցար։
1896` Չարլզ Դոուն առաջին անգամ հրապարակում է ԱՄՆ-ում գործարարության մակարդակն արտահայտող Դոու-Ջոնսի գործակիցը։
1897՝ լույս է տեսնում իրլանդացի գրող Բրեմ Սթոքերի Դրաքուլա վեպը։
1918՝ Սարդարապատի ճակատամարտը,
ստեղծվում է Վրաստանի առաջին հանրապետությունը։
1928՝ ՖԻՖԱ-ն որոշում է ընդունում չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին։
1946՝ Գետառ գետի վարարումից մեծ վնաս է հասցվում Երևանին։
1991՝ Lauda Air Flight 004 չվերթի Boeing 767 օդանավի վթարի հետևանքով զոհվում է 223 մարդ։

Ծնունդներ`

1874՝ Անրի Ֆարման Henry Farman, ֆրանսիացի ավիակոնստրուկտոր, օդաչու և արդյունաբերող
1907՝ Ջոն Ուեյն John Wayne, ամերիկացի դերասան, երգիչ և ռեժիսոր
1912՝ Յանոշ Կադար, 1956-88թթ. Հունգարիայի ղեկավար
1926՝ Վահագն Տատրյան Vahakn Norair Dadrian, ամերիկահայ պատմաբան, ցեղասպանության փորձագետ
1927՝ Ֆրունզե Դովլաթյան, դերասան և ռեժիսոր
1928՝ Ջեք Գևորգյան Jack Kevorkian, ամերիկահայ բժիշկ, գրող և հասարակական գործիչ
1929՝ Ռուբեն Վարդանյան, ըմբիշ
1954՝ Դավիթ Շահնազարյան, պետական գործիչ
1966՝ Հելենա Բոնեմ Քարթեր Helena Bonham Carter, բրիտանացի դերասանուհի
1969 - Անժելիկա Վարում, ռուս և խորհրդային էստրադային երգչուհի, դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ (2011)
1977՝ Լուկա Տոնի Luca Toni, իտալացի ֆուտբոլիստ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել