Ոչինչ ավելի լավ չի բնութագրում մեր այսօրն իբր հայրենասեր քոմենթագիրներ, եթե միայն դուք ձեզ կարողանայիք կողքից տեսնել։ 
«ՏԻԶԸ

Նորագավիթցի Տիզը (ծնված օրվանից բոլորն իրեն էդպես էին դիմում, անգամ ծնողները։ Ծննդականով Արմեն էր։ Թե՞ Արամ)…
..հա, նորագավիթցի Տիզն ահավոր վատ տրամադրություն ուներ։ Մի շաբաթ առաջ վիպուսկնոյին նենց էր լակել, որ մինչև հիմա պախմելի տակ էր։ Բայց վատ տրամադրության հիմնական պատճառը հայրն էր՝ Գուրգեն ձյան, ով արդեն քանի ժամ էր՝ ոչ գալիս էր, ոչ զանգում, որ խաբար աներ՝ գործը գլուխ եկա՞վ, թե՞ չէ։
Մտավ ֆեյսբուք՝ ժամանակ սպանելու համար։ Աչքին ինչ-որ երիտասարդների լուսանկար ընկավ՝ գույնզգույն դրոշով։ Կարդաց վերնագիրը։ Նյարդայնացած սկսեց հարվածել ստեղնաշարին.
- es ur enk hasel joxovurd? Lurj em asum sranc saxin varela petk, benzine lcel varel, - մտածեց, որ ինքը հաստատ կվառեր։ Դժվար բան չկա, մի հատ տեսանյութ էր տեսել, որտեղ իսլամիստները մարդ էին վառում.
«Ara de es kyanq ci mard etar mianar ed islamistnerin kayfavat elner»,- անցավ մտքով։
Հաջորդն ինչ-որ ամերիկահայի լուսանկար էր՝ կիսամերկ աղջիկներով շրջապատված։ Խուտուտ եկավ։ Ոչինչ, կգա էդ օրը, ինքն էլ կիմանա, թե կինն ինչ ա։ Գրեց.
- Ha yani inc? Senc nkarvele cista joxovurd? Es aylaservacutyuna!! Vor menk cenk nkarvum, uremn voc kupe enk gnacel, voc el axcik kpcrel? Senc qadzere daponnerov en....
Մայրը մտավ հյուրասենյակ.
- Տիզ ջան, բալես, պեռաշկին պատրաստ ա, բերե՞մ..
- Maaam, rad eli!!, - բղավեց Տիզը, - Tox hangist lrvem!
- Մի՛ մտածի, տղես, հեսա պապան կգա, լավ խաբար կբերի, - համբուրեց որդու գլուխը։
- Asm em gna stuc!!, - մայրը հեռացավ խոհանոց։ Տղան կրկին զանգեց հորը։ Չպատասխանեց։
- Yes qu!, - թռցրեց Տիզն ու շարունակեց ուսումնասիրել ֆեյսբուքը։ Ինչ-որ երգչուհի բոլորին խաբել ու ամուսնացել էր թուրքի հետ։
- Vay qu!, - տղան մի պահ մոռացավ իր խնդիրն ու կատաղությունը թափեց ստեղնաշարին.
- u sranc hamar mer txeqe sahmanin zohvum en, Astvac im! Sranq kextot turq en, surb HAY entaniqe u mer maqrutyune sranc hamar ci, es sranc mere!
Հայրը մտավ տուն։ Տիզը վեր թռավ.
- Inc ka, pap?!
Հայրը մռայլ դեմքով նայեց որդուն.
- Ի՞նչ պըտի ըլի։ Չեղավ։ Արոն ասեց՝ ձև չկա հետաձգելու։ Ամսի 24-ին բանակ ես էթում։
- Վա՜յ, քոռանա՛մ ես, - լսվեց մոր ձայնը։
Սառը հոսանքը մեխեց տղային հատակին։ Ոտքերը սկսեցին դողալ, կոկորդին գունդ կանգնեց, արցունքներն ինքստինքյան սկսեցին գլորվել։ Պետք էր լսել տղեքին, գնալ եկեղեցի, մոմ վառել։ Գցեց ականջի հետև, հիմա էլ իր պատիժը ստացավ։
Չդիմանալով տան սեղմվող պատերին՝ դուրս թռավ տանից։ Հորդառատ անձրև էր, բայց Տիզը չէր զգում։ Նա լացակումած վազում էր։ Հեռու ֆեյսբուքից, տանից, հորից, մորից, պավեզդկայից, paxchel, korel, heranal boloric, aneanal, LUCVEL ANZREVI KATILNERI MEJ, MORANAL AMEN INC, ANARDAR ASXARE, MARDKANC»!!
Arman Gasparyan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել