Ժամանակին, երբ մենք այստեղ անկախականներս Կրեմլի և իր հայաստանյան դրածոների դեմ բողոքի ցույց էինք անում, միտինգների ժամանակ Լևոնին ընտրած ու իր «շինած» Հայաստանից թռած շուստրիները գալիս, կանգնում էին կողքներս, նկարվում, հետո գնում էին, «քաղաքական քեյսեր» թխում և որպես «քաղաքական հալածյալ» էս «միամիտ» Ամերիկայից գրին քարտ «թռցնում»:
Վերջերս մեկ-մեկ ֆեյսբուքում աչքովս ընկնում են մարդիկ, ովքեր, նախկինում ապրելով Հայաստանում, իրենց դրսևորում էին որպես ռեժիմի խիստ հակառակորդներ և ավելի խիստ արևմտյան, հատկապես ամերիկյան ժողովրդավարական արժեքների կրողներ ու ջատագովներ: Սակայն հետագայում հայտնվել են էս կողմերում և ըստ երևույթին «ընկճախտի» ազդեցության տակ սկսել են Ամերիկային «սխալ հանել»:
Ասում եմ՝ կարող ա՞ մեր շուստրիները ֆեյսբուքով էլ են գրին քարտ «կպցնելու» կանալ ճարել...
Ա՛յ մարդ, հո զոռով չի՞, դե ՄԵՐՆ ՈՒՐԻՇ ա էլի...