451թ մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտը ճակատագրական էր և դարձավ հայ ժողովրդի համար ենթագիտակցության սկզբնաղբյուր, որից ի վեր հաղթանակները սովորական պարտություններն էին/են, բայց որտեղ պարտություներն արժևորվում էին/են՝ կից ավելացնելով բարոյական հաղթանակ կոչվածը...
Պատմությունը ցույց է տվել, որ բարոյական հաղթանակներ կոչվածը շատ ազգերի մոտ հիմք դրեց արժեհամակարգերի փոփոխման, բայց մեզ մոտ այն հիմք դրեց անգործության, սխալների կոծկման, սխալներն այլոց վերագրելու հարուստ փորձառության, ու ամեն մի ձախողման կողքին գրվեց բարոյական հաղթանակ...
Չեմ կարող հստակ ասել, թե արդյոք ճիշտ վարվեց Վարդան Մամիկոնյանը, թե՝ ոչ, բայց մի բան կարող եմ հստակ ասել. եթե այն ժամանակ բարոյական հաղթանակն արդարացնող ձևակերպում էր, հիմա մեզ հաղթանականեր են պետք, պարզ հաղթանակներ բոլոր ոլորտներում, ու հենց դրա անունն էլ դրեք բարոյական հաղթանակ...
Մենք ամեն մի պարտության ժամանակ ենթագիտակցորեն տեղափոխվում ենք Ավարայր ու մնում Տղմուտ գետի այն ափին...