Վերջերս շատ են գրում տխմարների մասին, քննադատում են և այլն: Շատ կուզեի տեսնել ժամանակակից երիտասարդության ինքնահավան, ամբարտավան մասի ընկալմամբ «տխմար» բառով բնութագրվող մարդու մանրամասն նկարագրությունը: Կուզեի ի վերջո հասկանալ ձեզ: Ո՞վ է տխմարը, ինչո՞ւ է նա տխմար, ո՞վ ես դու, որ քեզ իրավունք ես վերապահում պիտակ կպցնելու: Ես տխմարների չեմ տեսնում, քանի որ եթե գրառումներն իմ սրտով չեն, այդ մարդուն չեմ կարդում այլևս: Իսկ եթե ավելի լուրջ, կուզեի, որ տխմարներին կարդալու, լայքել-չլայքելու մասին անհանգստանալու փոխարեն հիշեք, որ կա մեղվի ու ճանճի սկզբունք:
Ճանճն ամենուր կեղտ է տեսնում և միայն դրա շուրջը պտտվում, տզտզում: Մեղուն տեսնում է ծաղիկ ու նեկտար:
Հ.Գ. Եվս մոտ մի տաս հոգի ինձ հայդ կանի հիմա։ )))))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/907867832569828?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել