2 օր ա՝ էս Beeline կոչեցյալն ինետի սահմանափակումներ ա անում, որ չես կարում ինետ մտնես:
Էսօր 3 անգամ զանգեցի դրանց, 3 անգամն էլ կեսից անջատվեց:
3-րդ անգամը, որ խոսում էի հետը, ասում եմ՝ հասկանում ե՞ք, որ Ձեր պատճառով մարդիկ բարոյական և ֆինանսական կորուստներ են կրում։ Ասում ա՝ հարցին միակողմանի մի՛ նայեք, կարար նենց լիներ, որ լույս չունենայիք ու ինտերնետից չկարողանայիք օգտվել: Էդ ասելուց հետո ջղայնացած ասում եմ՝ դուք ձեր պարտավորությունները պատշաճ կերպով կատարեք, ի՞նչ գործ ունեք ուրիշների հետ... Ասում ա, թե ձենս չի լսվում, ու հանկարծ էլի կապն ընդհատվեց:
Հ.Գ. Բա էս կազմակերպությո՞ւն ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor.markosyan/posts/855549027831979?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



