Հանկարծ, սկսեցի խորհել իմ տխուր սիրո մասին և զգացի, որ այրող կարոտ կա իմ սրտում…Մի սեր, մեծ և իրական սեր, թեպետ դարձել է երազ, բայց դեռ ապրում է իմ սրտում:
«Ես սիրում եմ Քեզ». ամեն անգամ այս խոսքերն արտաբերելիս Քեզ եմ կրկին փնտրում….
Ասես ճակատագիրը նորից է խաղում զգացմունքներիս հետ, նույնիսկ Դու, որ այդքան մոտ ես ինձ, չես կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում իմ ներսում՝ հոգուս մեջ: Սրտումս ասես լքված դատարկություն լինի:
Շատ ցավոտ է, երբ զգում ես, որ կորցրել ես քո օդը… Իսկ կորցրած հավատս ետ բերելու համար ընդամենը պետք է սեր, փոխադարձ սեր, իսկ դա այնքա˜ն դժվար է Քեզ համար….
Բայց ես սիրում եմ այս առավոտը, քանզի տարիներ առաջ այն աշխարհին է նվիրել Քեզ….
Դու կաս, Դու ապրում ես, կարևոր չէ, թե ում համար, կարևորն այն է, որ Քո առավոտը դարձել է կյանքիս անբաժանելի մի մասը, որ ապրում է դեռ իմ հուշերում, այրում է ու սրտումս ծնում մի «Ուշացած քնքշություն», մի «Մաքուր կարոտ»….
Աղբյուր` Je taime Ես Քեզ սիրում եմ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել