Վայ, վայ, վայ, ինչպիսի դժբախտություն: Մեր պատգամավորները դժգոհ են իրենց 250 000 ՀՀ դրամ աշխատավարձից: Պատկերացնո՞ւմ եք այդ երեսփոխանները (եթե բառի բացատրությունը չգիտեք, հարգելի վերը նշված անձինք, ապա բացատրական բառարանը թերթեք) նույնիսկ այդ գումարով կոստյում չեն կարողանում գնել... Այ այստեղ են ասել. «Կոստյո՞ւմն է, որ պիտի Ձեզ գեղեցկացնի»: Չնայած մեծ հաճույքով կփոխեի այս միտքը ու ասենք կդարձնեի. «Կոստյումն էլ չի փրկի, որ օրինակելի լինեք ու խելքին մոտ որոշումներ կայացնեք»: Մոտավորապես այսպես: Հերիք չի՞ Ձեր շահի ու գրպանի պարունակության մասին մտածեք: Բա, այ սիրելի շուռտվածներ, էհ ի՞նչ եմ գրում, պիտի գրեի երեսփոխաններ կամ էլ պատգամավորներ (սակայն ի՞նչ տարբերություն) բա չե՞ք մտածում, թե էն 35 000 դրամ աշխատավարձ ստացող մարդը ինչպե՞ս է ապրում: Մի օր հետաքրքրվե՞լ եք, թե էդ մարդը գոնե 5000 դրամանոց կոշիկ կարողանո՞ւմ է գնել... Բողոքի ակցիա եք հայտարարել ու պահանջում եք, որ Ձեր աշխատավարձը բարձրացնեն, որովհետև բացի կոստյում գնելը՝ նաև չեք կարողանում ապրել, գոնե մինիմալ կարիքներ հոգալ, մի խոսքով գոյություն պահպանել: Այ, այ, այ ... էս ի՞նչ օրն եք ընկել: Երևի դրամահավաք կազմակերպենք, ամեն մեկիդ մի-մի կոստյում գնենք, որ չմրսեք աշնան կամ ձմռան ցրտին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: