Սիրելի կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ։
ձեր բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարություններին դիմակայելու կարողությամբ ու անսպառ լավատեսությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք ամբողջացնում եք հայ կնոջ կերպարն ու արժանի եք ամենաբարձր գնահատանքի:
Անուրանալի է նաև ձեր ավանդը մեր հաղթանակների, մեր պետության կայացման գործում։ Ձեր հոգածությամբ է նաև այսօր օր օրի շենանում մեր երկիրն ու սիրելի մայրաքաղաքը։
Պատահական չէ, որ ձեր տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ։ Գեղեցկության տոնն այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ուրեմն թող որ գարնանաբույր տոն լինի ձեր կյանքի յուրաքանչյուր օրը:
Առողջություն, երջանկություն ու հաջողություններ ձեզ, մեր սիրելի մայրեր, կանայք ու քույրեր։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել