Բոլոր նրանց համար, ովքեր այդպես էլ չեն հասկացել եվրոպական հանրության տրամադրությունները, նախորդ տարի էլ նայում էին ոչ թե Կոնչիտայի վոկալին ու երգին, այլ նրա թրաշին և գտնում էին, թե Եվրոպայում միայն «գեյերն ու այլասերվածներն» են գնահատվում:
Այս տարվա հաղթող Մանս Զերմերլոուն անցյալ տարի կատարյալ սկանդալի մեջ է հայտնվել, ինչպես մեր Արամ MP3-ն, հայտարարելով, թե նույնասեռ ամուսնություններն ընդունելի չեն իր համար, նրանք չեն կարող երեխաներ որդեգրել ու ծնող լինել, և որ նույնասեռականությունն աննորմալ բան է: Իհարկե, հետագայում նա ասել է, որ խնդիր չունի, թե ով ինչ ձև է սիրում, բայց... հաստատ մնացել է LGBT համայնքի ոչ սիրելին, ինչպես Արամ MP3-ն: Այդքանից հետո ուղիղ մեկ տարի անց նա հաղթեց: Վերանայեք, հարգելիներս, ձեր տխուր բացատրություններն ու տեսությունները Եվրատեսիլում հաղթելու մասին, դրանք չեն աշխատում:
Կից նյութն՝ այստեղ