Սիրիան արնաքամ է լինում: Ամբողջ աշխարհը ձեռք է քաշել Սիրիայից: Նույն մեծ-մեծ փրթող Ռուսաստանն էլ ոչ մի քայլ չի անում, որ չլինի էն, ինչ լինում է: Ամբողջ աշխարհը, խոսքները մեկ արած, «դատապարտում է» էդ կատաղացրած շների արարքները, այսինքն, ուզում է ասի՝ ինչ անում եք, մի քիչ կամաց արեք, որովհետև մենք քաղաքակիրթ աշխարհ ենք, եղեր, ու մի այլ ձևի նեղվում ենք համաշխարհային մշակութային ժառանգության ավերվելուց: Տենց վայրենու պես մի՛ արեք, այլ կամաց-կամաց, որ կարողանանք չտեսնելու տալ... Չնայած, դե լավ է, ոնց գիտեք՝ արեք, ջայնամը:
Երեկ սիրիահայերի համար օգնություն կազմակերպող մի աղջկա հետ էի խոսում, ասաց, որ ասում են, որ սիրիահայերի մեծ մասը սպասում է՝ դպրոցները վերջանան, որ ընտանիքներով գաղթեն Հայաստան: Հաստատ նաև մինչև վերջ հույս են փայփայում, որ հրաշք տեղի կունենա, ու Սիրիան կհաղթահարի էդ չարիքը:
Գաղթական ու աղքատացած, կարիքավոր մարդկանց մեծ հոսք ենք դեռ տեսնելու: Մենք չենք կարող ձևացնել, թե մենք էսօր մենակ մեր հացի խնդիրն ունենք, մենք խաղաղության մեջ ենք, առաջին հայացքից շատ ապահով ու խախանդ կյանքով ենք ապրում: Պիտի հավաքվենք, ուժներս միավորենք, մարդկանց օգնենք: Մարդավարի օգնենք: Օրական գոնե մի քանի կոպեկ կողք դնենք, մի բան հավաքենք, որ մարդկանց օգնենք: Տեր կանգնենք: