Երգիչ Հայկոյից հետո Եվրատեսիլ չէի նայել։ Երեկ ճակատագրի բերումով մի 7-8 երգ նայեցի։ Դե, ոնց ասեմ, իմ համար հանգիստ նայում էի, ոչինչ. հին ընկերոջս հետ կերել-խմել էինք, ու կյանքն ինձ այդքան մռայլ չէր թվում։

Ոսկեկոշիկ պատանյակի երգին մի կերպ դիմացա, մերոնց՝ դիմացա, բայց երբ որ էն ցիլոյով, անթրաշ տղեն դաշնամուրը վառեց ու կրակի դեղմակարմիր լույսերի անդրադարձի ներքո սկսեց «մկկալ», հասկացա, որ երթալը ճիշտ է ։)

Բարի լույս հայրենկիցներ ջան, թեթև տարեք կյանքն այս ունայն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել