Mediamonitor.am-ը գրում է.
ՄԱԿ-ի երեխաների ֆոնդը հարցումներ է անցկացրել աշխարհի 28 երկրներում ապրող երեխաների շրջանում այն մասին, թե որքանով են նրանք բավարարված իրենց կյանքով:
Ներկայացնում ենք 10 երկրներ, որտեղ ապրում են աշխարհի ամենաերջանիկ երեխաները: Նշենք, որ արդյունքները կազմվել են երեխաների սեփական գնահատականների հիման վրա:
Նիդեռլանդներ
Հոլանդացի մայրիկները երկար ժամանակ չեն գնում աշխատանքի երեխայի ծննդից հետո: Ընտանիքներում գրեթե ոչ մի ճնշում չի գործադրվում երեխաների վրա: Նույնիսկ, երբեմն ընտանեկան խորհրդում կարևոր որոշումները կայացնում են երեխաները: Նիդեռլանդները համարում են երեխայակենտրոն երկիր: Այդ պատճառով էլ փոքրիկ թագավորներն այստեղ շատ լավ են ապրում:
Իսլանդիա
Իսլանդացի երեխաները նույնպես շատ ազատ են: Հայրերը շատ են աշխատում, մայրերը զբաղված են տնային տնտեսությամբ: Երեխաները կարող են անել այն ամենը, ինչ ցանկանում են և որքան ցանկանում են: Այս խնդրի պատճառով, Իսլանդիայում ուսումնական օրն ավելի երկար է տևում, քան մնացած երկրներում:
Իսպանիա
Իսպանիայում ընտանիքի իրական պաշտամունք գոյություն ունի: Միևնույն տանիքի տակ հաճախ ապրում են մի քանի սերունդների ներկայացուցիչներ: Երեխաները երբեք տանը մենակ չեն մնում: Ակնհայտ է, որ իսպանացի երեխաներին դուր է գալիս հիպերխնամակալությունը:
Ֆինլանդիա
Ֆին երեխաները հիասքանչ են ապրում առանց գնահատման համակարգի: Կրթական այլ համակարեգերի հետ համեմատած`տարրական դասարաններում սովորողները թեստեր չեն գրում, գնահատականներ չեն ստանում և չեն կատարում տնային հանձնարարություններ: Ուսման առաջին վեց տարվա ընթացքում դպրոցները չեն առանձնացնում գերազանցիկներին և վատ սովորողներին:
Հունաստան
Հույները պաշտում են իրենց երեխաներին և անսահման հոգ են տանում նրանց մասին նույնիսկ մինչ ամուսնությունը: Հույն ընտանիքները, այնպես, ինչպես իսպանացի ընտանիքները, աղմկոտ են և խիտ բնակեցված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ