Մոլորակի ամենասիրված նորաձևության շոուն եղել և մնում է Victoria՛s Secret-ն է։ Ամեն տարի դրա ղեկավարները միլիոնավոր դոլարներ են ծախսում այն ավելի լավը դարձնելու համար, ու դա նրանց մոտ ստացվում է։ Վերջին 5 տարիներին չի եղել նման բան, որ շոուի ընթացքում չգրանցվի որևէ ուշագրավ ու հետքրքրաշարժ դեպք։ Ձեզ ենք ներկայացնում տարբեր տարիներին Victoria՛s Secret նորաձևության շոուի ընթացքում գրանցված հետաքրքիր դեպքերն ու իրադարձությունները, որոնք քննարկվել են երկար ժամանակ։
2011 թ. Նյու Յորք. Լենգսինգթոն թանգարան։ Շոուի առաջին՝ «Բալետ» սեգմենտում գրանցվեց անախորժություն։ Արձակվեցին սուպերմոդել Միրանդա Քերի կոշիկի կապերը։ Բոլորին թվում էր՝ վերջ, նա հիմա վայր կընկնի, սակայն թագուհին պատվով դուրս եկավ այս ամենից։
Առաջ չենք շարժվում, ավելի ճիշտ շարժվում ենք, սակայն նույն շոուի ընթացքում։ Այդ տարի «Ջրային հրեշտակներ» սեգմենտում իր հիթային «Moves like Jagger» երգով հանդես եկավ նաև «Մարուն 5» խումբը։ Բոլորին է հայտնի, որ խմբի մենակատար Ադամ Լեվինն ու ներկայիս հրեշտակ Բեհատի Փրինսլուն ամուսիններ են, սակայն քչերը գիտեն, որ նախքան Բեհատին Ադամը հանդիպում էր Victoria՛s Secret-ի մեկ այլ մոդելի՝ Anne V-ի հետ։ Իր երգի ընթացքում նա գնաց, բռնեց սիրելիի ձեռքն ու սկսեց քայլել, իսկ վերջում անակնկալի բերեց նրան՝ համբուրելով հենց պոդիումի վրա։ 2012 թ. շոուի ընթացքում երգում էին այնպիսի դեմքեր, ինչպիսիք էին Ռիհաննան, Բրունո Մարսը և Ջասթին Բիբերը։ Բրունո Մարսը այդ տարի ներկայացավ երկու երգով` Young Ladies և Locked out of heaven։ Հենց երկրորդ երգի ընթացքում, որը երգիչը կատարում էր «Օրացույցի աղջիկներ» սեգմենտում, տեղի ունեցավ անսպասելին։ Նորաձևության տան հրեշտակ Էրին Հիթերթոնը, ով պետք է բացեր այդ սեգմենտը, հրաժարվում էր դուրս գալ պոդիում, քանի որ իր տեսքն ամբողջական չէր. գլխարկը չէր հարմարվում գլխին ու անընդհատ վայր էր ընկնում։ Այնուամենայնիվ, Էրինը պոդիում դուրս եկավ առանց դրա, սակայն ոչ ոք այդ ամենը չէր նկատի, եթե չդիտեր հետնաբեմի տեսագրությունը, քանի որ գեղեցկուհին իրեն պարզապես հրաշալի դրսևորեց։ Նախավերջին նորաձևության շոուն ամենաշքեղն էր պատմության մեջ։ Այն քննարկվեց երկար ժամանակ։ Շոուի ամենաուշագրավ սեգմենտը «Ձյունե հրեշտակներ» էր. այն գեղեցիկ էր ու շքեղ։ Սեգմենտը բացում էր արդեն հայտնի հրեշտակ Բեհատի Փրինսլուն։ Այս անգամ Ադամ Լեվինի խաղերը շարունակվում էին նրա հետ արդեն հանդիսատեսի շարքից։ Սեգմենտի ընթացքում երգչուհի Թեյլոր Սվիֆթը կատարում էր «Trouble» երգը։ Երգի ընթացքում նա ուղեկցեց իր մտերիմ ընկերուհիներից մեկին՝ Լիլի Օլդրիջին այնպես, ասես նա արքայադուստր լիներ։ 2014 թ. շոուն առաջին անգամ տեղի ունեցավ Լոնդոնում։ Դրա ամենաքննարկված սեգմենտներից առաջինը «Հեքիաթ»-ն էր, որի ընթացքում Հոզիերը երգեց իր սկանդալային «Take me to church» երգը։ Քննարկման պատճառն այն էր, որ երգն առավել հայտնի է որպես համասեռամոլության քարոզարշավ իրականացնող երգ։ Սակայն դրանից երգի որակը, միևնույն է, չի տուժում։ Եվ վերջում փայլեց կրկին Թեյլոր Սվիֆթը։ Ինչպես հայտնի է՝ երգչուհին երգեց ոչ միայն 2013-ին, այլև վերջին շոուի ընթացքում։ 2014-ի վերջին սեգմենտը «Հրեշտակների պարահանդես»-ն էր։ Թեյլորն այս ընթացքում պետք է երգեր իր «Style» երգը։ Ի տարբերություն նախորդ սեգմենտների, երբ մոդելները պոդիում էին դուրս եկել հետնաբեմից, այստեղ նրանք կանգնած էին բեմի վրա և քայլում էին իրար հաջորդելով։ Երգը սկսվեց, ու Թեյլորը պոդիումին հայտնվեց իր մտերիմ ընկերուհու՝ Քարլի Քլոսի հետ։ Աղջիկները որոշել էին միասին բացել սեգմենտը հետնաբեմից։