Բաղադրությունը`

1 1/3 բաժակ ալյուր
3/4 բաժակ շաքարավազ
1 թեյի գդալ փխրեցուցիչ
Մի պտղունց աղ
120 գրամ կարագ
3 ճաշի գդալ կակաո
3/4 բաժակ կոկա-կոլա
1 հատ ձու
0,5 բաժակ մածուն
1 թեյի գդալ վանիլին

Գլազուրի համար
3/4 բաժակ յուղային սերուցք
200 գ դառը շոկոլադ


Պատրաստման եղանակը`

1. Ջեռոցը տաքացնել 175 աստիճան:
2. Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի, աղի և շաքարավազի հետ:
3. Մանր կրակի վրա դնել կաթսան և կակաոն, կոկա-կոլան, կարագը խառնել այնքան ժամանակ, մինչև կարագը հալվի: Այնուհետև լցնել ալյուրի վրա և խառնել:
4. Առանձին հարել ձուն, մածունն ու վանիլինը, սա նույնպես ավելացնել խառնուրդին և լավ խառնել:
5. Ջեռոցի կլոր տապակի մեջ յուղաթուղթ դնել, բուսայուղ քսել, լցնել խմորը և 35-40 րոպե թխել: Հանել ջեռոցից, թողնել՝ սառչի, կիսել մեջտեղից:
6. Գլազուրի համար սերուցքը դնել կրակին մինչև եռալը, լցնել մանրացրած շոկոլադի վրա, թողնել 2 րոպե և հետո նոր խառնել: Պետք է ստացվի թանձր և փայլուն գլազուր: Լցնել տորթի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել