► Ամենակոպիտ բառը, ամենակոպիտ նամակը, համենայն դեպս, ավելի բարեկիրթ, ավելի ազնիվ է, քան լռությունը։ Նրանց, ովքեր լռում են, գրեթե միշտ պակասում է սրտի նրբությունն ու հարգալիությունը։ Լռությունն առարկություն է, կուլ տալն անխուսափելիորեն վատ բնավորություն է ստեղծում, այն փչացնում է անգամ ստամոքսը։ Բոլոր լռողները ստամոքսի հիվանդներ են:
► Ինչից է ճանաչվում հաջողությունը։ Նրանից, որ հաջողված մարդը լավ է ազդում մեր զգայարանների վրա, որ նա տաշված է մի փայտից, որը պինդ է, քնքուշ և միաժամանակ ախորժաբույր։ Նրան դուր է գալիս լոկ այն, ինչը նրան օգտակար է։ Նրա հաճույքը, նրա բավականությունը դադարում է, հենց որ օգտակարի չափը խառնվում է… Ինչը նրան չի կործանում՝ նրան ավելի ուժեղ է դարձնում։ Նա այն ամենից, ինչ տեսնում, լսում, վերապրում է, բնազդաբար իր գումարն է հավաքում:
► Ով ընդհանրապես կեցվածքների կարիք ունի, կեղծ է:
► Շատ բան չտեսնել, չլսել, քեզ մոտենալ թույլ չտալ՝ առաջին խելոքությունը, առաջին ապացույցը, որ ոչ թե պատահականություն ես, այլ անհրաժեշտություն:
► Թշնամությունը թշնամությամբ չի վերջանում, թշնամությունը վերջանում է բարեկամությամբ – այսպես է խոսում ոչ բարոյականությունը, այսպես խոսում է բնախոսությունը:
► Կինը, օրինակ, վրեժխնդիր է, սա պայմանավորված է նրա թուլությամբ, այնպես, ինչպես ուրիշի կարիքի հանդեպ նրա զգայունությունը։
► Թշնամու հետ հավասարությունը՝ ազնիվ մենամարտի առաջին նախապայմանը։ Որտեղ արհամարհում ես, այնտեղ չի կարելի կռիվ մղել։ Որտեղ հրամայում ես, որտեղ մի բան տեսնում ես քեզնից ցածր, այնտեղ չպետք է կռիվ մղել:
Հ.Գ. Եթե դուք ունեք մեջբերումներ` դուրս բերված այս գրքից, ապա կարող եք ուղարկել մեզ հետադարձ կապով: