Մեր բակը կարելի է համարել հարուստների բակ։ Բացատրեմ՝ ինչու. 
Մեր բակի տղամարդիկ առավոտից երեկո նույն դիրքով նստած են։ Ոչ աշխատում են, ոչ տեղաշարժ են լինում։ Անգամ սպորտային հագուստը չի փոխվում։ Հյուր չեն գնում ու չեն ընդունում։ Միայն շատ ուշադիր հետևում են, թե ով եկավ, ում հետ եկավ, ինչ բերեց։ Հա, բայց ճիշտ են անում, բա նարդի խաղալուց պիտի մի թեմա ունենա՞ն խոսելու։

Բացի այն, որ նրանց համարում եմ հարուստներ, նաև համարում եմ աճպարարներ։ Սա էլ բացատրեմ. 
Երբ տան տղամարդը չի աշխատում, ողջ օրը նարդի ա խաղում, ինչպե՞ս ա կարողանում ապրել։ Ինչպե՞ս ա կարողանում վճարել կոմունալ վճարումները, ինչպե՞ս ա ծխախոտ գնում։ Համոզվեցի՞ք, որ իսկապես աճպարար են։ 
Իսկ նրանց կանայք աշխատում են առավոտից երեկո, որ հասցնեն էդ ամենը, որ չնեղացնեն իրենց տղամարդկանց։ 
Մի խոսքով, ինչ-որ բան սխալ ա, ինչ-որ բան փչացել ա ու չի սարքվում, ցավոք...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել