Newsline.am-ը գրում է.

Հայտնի է, որ Ուիլյամսը ոչ միայն հիթային երգեր է գրում և երգում, այլ նաև մի քանի ապրանքանիշերում որպես դիզայներ է աշխատում: Դեռ երեկ հայտնի դարձավ երգչի և adidas-ի նոր կոլաբորացիայի մասին, իսկ այսօր պարզվել է, որ Happy հայտնի երգի կատարողը շարունակելու է համագործակցել Timberland ապրանքանիշի հետ:

Աշխարհի ամենաամուր կոշիկներ արտադրող ընկերության հետ երգիչն արդեն 4-րդ անգամ է համագործակցում, սակայն այս հավաքածուն էկոլոգիական կողմնորոշվածություն է կրում. Ուիլյամսը որոշել է հետաքրքիր դիզայնը միավորել լիարժեք էկոանվտանգության հետ: Այդ պատճառով, նոր կոշիկները պատրաստվել են Bionic Yarn նորագույն նյութից, որն իրենից վերարտադրված պլաստիկ է ներկայացնում: Ըստ Ֆարելի, էկոնյութերի օգտագործումը չի ազդել Timberland կոշիկների ամրության և որակի վրա: Հավաքածուն բավականին վառ գույներով է ստացվել. խոշոր պրինտեր, որոնց հիմքը երաժիշտը պեղել է National Geographic-ի արխիվներից՝ մեղվի փեթակների և կանաչ խոտի լուսանկարներով: ՞Մեղրային՞ և ՞խոտային՞ կոշիկներն արդեն գնել և ցուցադրել են երգչուհիներ Բեյոնսեն և Ռիհաննան, իսկ լայն վաճառքում հավաքածուն կհայտնվի մայիսի 23-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել