Mediamonitor.am-ը գրում է.
Նարնջի հյութն օգնում է բարելավել մտավոր կարողությունները տարեց մարդկանց մոտ: Ակնհայտ բարելավումներ հիշողության, խոսքի և ռեակցիայի ժամանակի մեջ փորձարկման արդեն երկրորդ ամսում:
Ինչպես կարծում են հետազոտողները, պատճառը նարնջում առկա ֆլավոնոիդները և բնական նյութերն են: Գիտնականները հաստատ չգիտեն, թե ինչպես է դա աշխատում, բայց ենթադրում են, որ ֆլավոնոիդները կարող են բարելավել արյան շրջանառությունը և բարձրացնլ արդյունավետությունը, որով նեյրոնները ազդանշաններ են հաղորդում:
Փորձարկման ընթացքում Ռեդինգ համալսարանի գիտնականները 37 կամավորներին առաջարկել են ամեն օր խմել 500 մլ նարնջի հյութ` ութ շաբաթների ընթացքում: Փորձարկման սկզբում և վերջում հետազոտողները գնահատել են մասնակիցների ռեակցիայի ժամանակը, նրանց հիշողությունը և խոսքի սահունությունը: Երկրորդ ամսում արդեն իսկ ճանաչողական ցուցանիշները բարելավվել են 8%-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ